Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները․ ինչու է պետք օգտագործել

Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները․ ինչու է պետք օգտագործել

 Յուրաքանչյուր տանը կարելի է գտնել չորացրած մեխակ, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին։

Մեխակի քիմիական կազմը շատ մեծ է։ Դրա օգտակար հատկությունները բացատրվում են վիտամինների, հանքանյութերի և եթերային յուղերի մեծ պարունակությամբ։

Մեխակի կոկոնները պարունակում են` А պրովիտամին (բետա կարոտին), В խմբի վիտամիններ (В1, В2, В3 կամ РР, В4, В6, В9), С վիտամին (ասկորբինաթթու), Е վիտամին (տոկոֆերոլ) և К վիտամին (ֆիլոհինոն)։ Մեխակը պարունակում է օգտակար հանքանյութեր` կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, մանգան, պղինձ, սելեն, ցինկ։

Մեխակը պարունակում է նաև Օմեգա-3 և Օմեգա-6 չհագեցած ճարպաթթուներ։ 

Մեկ կոկոնի 20 %–ը կազմում է էվգենոլ, կարիոֆիլեն, իլանգեն բուրանյութեր պարունակող եթերայուղը։

Զարմանալի չէ, որ մեխակը դեղամիջոց կարող է լինել, ահա դրա 8 բուժիչ հատկությունները, գրում է fithacker.ru–ն։ 

1. մանրէազերծ
2. հակահելմինտային (ճճվաթափ);
3. հակասնկային;
4. ցավազրկող;
5. սպազմալիտիկ;
6. վերքը լավացնող;
7. փքումներից ազատող (մետեորիզմի ժամանակ);
8. հակաքաղցկեղային

Մեխակն օգտագործում են հաստ աղու բորոբոքման, մետեորիզմի, ուղիղ աղու, լյարդի հիվանդությունների բուժման համար։

Այս համեմունքը կարող է հանել ատամնացավը, բարերար ազդեցություն է գործում լնդերի վրա, կիրառվում է գինգիվիտի և պարոդոնտիտի ժամանակ։ Չոր կոկոնները մաստակի հիանալի այլընտրանք է, քանի որ չեզոքացնում է վնասակար մանրէները և վերացնում բերանի տհաճ հոտը։ 
Մեխակը նաև պայքարում է քաղցկեղածին բջիջների բազմացման դեմ։ Դա ցույց են տվել հետազոտողների վերջին ուսումնասիրությունները։

Մեխակը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են իմունային համակարգին պայքարել օքսիդատիվ վնասների և ազատ ռադիկալների դեմ:
Բացի շնչառությունը թարմացնելուց, մեխակը կարող է օգնել բուժել բերանի խոռոչի հիվանդությունները, ինչպիսիք են գինգիվիտը և պարոդոնտիտը: Մեխակի հակաբակտերիալ հատկությունները օգնում են նվազագույնի հասցնել բակտերիաների տարածումը բերանի խոռոչում։

Մեխակը կարող է օգտագործվել որպես խորխաբեր միջոց՝ նվազեցնելով բորբոքումն ու հազի նոպաները և հանգստացնել կոկորդի ցավը:

Մեխակը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը՝ բարելավելով սննդի կլանումը։ Նրանք բարենպաստ ազդեցություն են ունենում աղեստամոքսային տրակտի վրա՝ նվազեցնելով դիսպեպտիկ խանգարումների դրսևորումները, նվազեցնելով ստամոքսի գազի ճնշումը և նվազեցնելով անհարմարությունը։

Մեխակը հատկապես օգտակար է կանացի օրգանիզմի համար։ Այս համեմունքով պատրաստված ժողովրդական միջոցները բարենպաստ ազդեցություն են ունենում հորմոնալ ֆոնի վրա և օգնում ազատվել դաշտանադադարի ժամանակ անհարմարությունից։Բացի այդ, համեմունքը բարելավում է հոգե-էմոցիոնալ ֆոնը, օգնում է հաղթահարել լարվածությունն ու սթրեսը։ Նաև մեխակը լայնորեն օգտագործվում է գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար։ Դրա օգտագործումը օգնում է կանխել չարորակ ուռուցքները։

Այս համեմունքից պատրաստված մթերքների ներքին և արտաքին օգտագործումն օգնում է դանդաղեցնել կնոջ օրգանիզմի ծերացումը, պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։


Շատ կարևոր հարց է մեխակի ընտրությունը, քանի որ դրանից է կախված դրա օգտակարությունը։ Շատ չոր կոկոնը վկայում է եթերայուղերի բացակայության մասին։ Երբ կոկոնը գցում ես ջրի մեջ, այն պետք է ուղղահայաց դիրք ընդունի, ոտիկով դեպի ներքև կամ էլ իջնի բաժակի հատակը։ Եթե այն հորիզոնական պառկած է ջրի երեսին, ապա դրանում եթերայուղեր չկան, հետևաբար այդպիսի մեխակը բուժիչ նպատակների համար պիտանի չէ։