Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը (տեսանյութ)

Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը, գրել է РИА Новости-ն։
Ուղևորին առաջարկել են թմրաբանական հետազոտություն անցնել, սակայն նա հրաժարվել է։
Ոստիկանության տվյալներով՝ թռիչքի ժամանակ հարևան երկրներից մեկի քաղաքացին «ագրեսիա է ցուցաբերել բորտուղեկցորդուհիների նկատմամբ և փորձել բացել սրահի դուռը»։ Ըստ Վոլկի՝ ավիաընկերության աշխատակիցները և ուղևորները հրել են կռվարարին դռան մոտից՝ ամրացնելով նրա ձեռքերը պլաստիկ կապերով:
Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին։
Տղամարդուն տեղափոխել են Դոմոդեդովոյի ՆԳՆ հերթապահ կետ՝ հետագա հետաքննության համար։ «Ոստիկանությունը նրան առաջարկել է բուժզննում անցնել՝ պարզելու, թե արդյոք նա հարբած է, ինչից նա հրաժարվել է», - հավելել է Վոլկը։
Տեսանյութն այստեղ