Ռուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում

Ռուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև դեկտեմբերի 27-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը. այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 27-ը։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։