Վաշինգտոնի մերձակայքում ավիավթարից հետո գետից դուրս է բերվել ավելի քան 30 մահացած

Վաշինգտոնի մերձակայքում ինքնաթիռի և ուղղաթիռի վթարից հետո գետից դուրս է բերվել ավելի քան 30 մարդու դի։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։
Որոնողական աշխատանքներին ծանոթ երկու աղբյուրներ հայտնել են, որ Պոտոմակ գետից դուրս բերված զոհերի թիվը հասել է ավելի քան 30-ի: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը Վաշինգտոնի «Ռոնալդ Ռեյգան» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս բախվել է ռազմական ուղղաթիռին։ Երկու ինքնաթիռները, որոնցում եղել է 67 մարդ, ընկել են Պոտոմակի ջրերը։
ԱՄՆ Կոլումբիայի շրջանի հրշեջ-փրկարարական ծառայության պետ Ջոն Դոնելլին հայտարարել է, որ 300 մարդ է ուղարկվել դեպքի վայր: «Մենք չենք հավատում, որ ինչ-որ մեկը ողջ է մնացել այս աղետից», - ասել է նա:
Նա հավելել է, որ հաջողվել է ինքնաթիռից դուրս բերել 27, իսկ ուղղաթիռից՝ մեկ դիակ: