Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ, շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ և երկու կողմերին զսպվածության կոչ է անում․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ ոլորտներում աճի միտում ունի: Չնայած ամեն ինչին, Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավորը»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ շփումները շարունակվում են և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ․

«Կոչ ենք անում ելնել երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերից, իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան Ղարաբաղում լարվածության աճի՝ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին։