Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել է. հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Տեղական ժամանակով ժամը 02:51-ին 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 62 կմ խորության վրա։
Այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան։