Մաhացել է ընկերոջ կողմից հրկիզված, Օլիմպիական խաղերի մասնակցած վազորդուհին

Մահացել է ընկերոջ կողմից հրկիզված, Օլիմպիական խաղերի մասնակցած վազորդուհին։
33-ամյա Ռեբեկկա Չեպտեգեյը ծանր այրվածքներ էր ստացել։
Սեպտեմբերի 1-ին վիճաբանության ժամանակ վազորդուհու ընկերը բենզին էր լցրել նրա վրա և այրել։ Մարզուհու մարմինը 75% այրվածքներ էր ստացել։ Չեպտեգեյը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Փարիզում ուգանդացին ներկայացրել է երկիրը կանանց մարաթոնում։