Հալածում են, որ հանդգնել են Փաշինյանի ավագ դստեր հետ հայտնվել միևնույն վայրում․ Աշոտյան

Երեկ գիշեր հերթական վայրագությունը եղավ նիկոլենց իշխանության կողմից մեր երիտասարդական թևի ակտիվիստների նկատմամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այնուհետև, ՀՀԿ փոխնախագահը հրավիրեց տղաներին, ովքեր մասնակցություն են ունեցել դեպքին՝ Միքայել Գրիգորյանին և Վլադիմիր Մանուկյանին։ Տղաները մեղադրվում են զենքի ապօրինի պահպանման համար։

«Տղաների նկատմամբ արդեն մի քանի օր է մեր իրավապահ համակարգը, փոխանակ զբաղվի իր բուն առաքելությամբ, շարունակում է Նիկոլին ծառայելու սրիկայաբարո գործելաոճը»,-ասաց Աշոտյանը։

ՀՀԿ-ականը նշեց, որ երիտասարդներին հալածել են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների նկատմամբ հայացքներ նետելու համար։

“Նրանց հալածանքների են ենթարկում այն բանի համար, որ հանդգնել են հայտնվել միևնույն վայրում Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր հետ, այսպիսին է մեր իրականությունը»,-ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։ Մանրամասները՝ տեսանյութում։