Զախարովան խոսել է Ռուսաստան մուտքի կանոնների փոփոխության մասին

Զախարովան խոսել է Ռուսաստան մուտքի կանոնների փոփոխության մասին

ԵԱՏՄ երկրների հետ որևէ վիզային ռեժիմի մասին խոսք չկա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Ռուսաստան մուտքի կանոնների փոփոխության մասին։

2025 թվականի հունիսի 30-ից Ռուսաստան մուտք գործելիս անհրաժեշտ է նախապես տեղեկացնել ՌԴ միգրացիոն իշխանություններին և թույլտվություն ստանալ 72 ժամ առաջ։

Սա գործում է նաև ԵԱՏՄ երկրների համար, բացի Բելառուսից։ 

Զախարովան ընդգծել է, որ այս քայլն արվում է անվտանգության, հասարակական կարգի ապահովման համար։