Գավաթային 3 եզրափակիչ 3 չեմպիոնի մասնակցությամբ․ ինչ հանդիպումներ կլինեն

Այսօր թոփ 5 առաջնություններից 3 չեմպիոնների մասնակցությամբ տեղի կունենան գավաթային եզրափակիչ հանդիպումներ։
Անգլիայի ՖԱ գավաթ, 18:00
Անգլիայի առաջնության չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ուժերը կչափի ճգնաժամային «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Գերմանիայի գավաթ, 22։00
Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում «Կայզերսլաուտերնը» կխաղա Բունդեսլիգայի անպարտելի չեմպիոն «Բայեր Լևերկուզենի» դեմ։
Ֆրանսիայի գավաթ, 23:00
«Պիեռ-Մորոյ» մարզադաշտում Ֆրանսիայի նախկին բազմակի չեմպիոն «Լիոն» կփորձի հաղթել վերջին ժամանակներում Լիգա 1-ի դոմինանտ «Պարի Սեն Ժերմենին»։
Բոլոր խաղերում ֆավորիտը չեմպիոններն են։