Տավուշում համայնքապետերին զգուշացրել են՝ «չխոսեք»

Տավուշում համայնքապետերին զգուշացրել են՝ «չխոսեք»

Նիկոլ Փաշինյանն այսօր անակնկալ կերպով այցելել է Տավուշ՝ հանդիպելու Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի բնակիչներին։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ բնակիչներից նախքան հանդիպման մտնելը վերցրել են հեռախոսները, որպեսզի նրանք որևէ բան չկարողանան նկարել կամ ձայնագրել։ Այդպես էր եղել նաև Փաշինյանի՝ Ոսկեպար կատարած նախկին այցի ժամանակ։

Ինչևէ, մենք երեք վարչական շրջանների ղեկավարների հետ էլ փորձեինք զրուցել՝ հասկանալու, թե այս անգամ ինչ է ասել Փաշինյանը, և իրենք ինչ են պատրաստվում անել։

Սակայն, որքան էլ զարմանալի է, այս անգամ ո՛չ Բերքաբերի, ո՛չ Կիրանցի և ո՛չ էլ Ոսկեպարի վարչական ղեկավարները ոչինչ չպատասխանեցին։ Հարցը լսելուց հետո պատճառաբանեցին, թե զբաղված են, քննարկումների են, ոչինչ չեն ուզում խոսել։

Ըստ երևույթին, Փաշինյանն այս անգամ ավելի խիստ է զգուշացրել՝ «ոչինչ չխոսել»։ Այս ենթադրությունն ավելի իրական է դառնում, երբ հետևում ենք Փաշինյանի խոսնակի տարածած հաղորդագրությանը, թե այլ աղբյուրներից տարածվող տարատեսակ տեղեկություններն իրենք հերքում են։

Նարե Գնունի