Վստահ եմ, որ միասին մենք հասնելու ենք վերջնական հաղթանակի․ Արսեն Բաբայան

Վստահ եմ, որ միասին մենք հասնելու ենք վերջնական հաղթանակի․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը գրում է․

Վաղը առավոտյան ես մասնակցելու եմ Արթուր Վանեցյանի գլխավորած ավտոերթին: Երթով մեկնելու ենք Վանաձոր:

Ապրիլի 17-ին Վանեցյանը դուրս եկավ փողոց և իր շուրջը հավաքեց հազարավոր մեր հայրենակիցների: Այսօր այդ նախաձեռնությունն արդեն փողոցում միավորում է տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների: Ես հենց առաջին րոպեներից եղել եմ փողոցում և մնալու եմ մինչև վերջ:

Վստահ եմ, որ միասին մենք հասնելու ենք վերջնական հաղթանակի: