Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է ներկայացվել

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է ներկայացվել

Մալիշկա գյուղում ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը՝ Նարինե Ասատրյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ Նարինե Ասատրյանը Mediahub-ի հետ զրույցում նշել էր, որ չի փոշմանում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետելու միջադեպի առիթով։

Հիշեցնենք, որ Նարինե Ասատրյանը Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում փորձել էր անձրևանոց նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

Լիաննա Թորոսյան