Բեյոնսեն և Jay-Z-ն համատեղ ալբոմ կթողարկեն

Բեյոնսեն և Jay-Z-ին միավորվում են իրենց հաջորդ ալբոմի ձայնագրման համար: Այն կլինի «Renaissance» եռերգության վերջին մասը, հայտնում է Hypebeast-ը՝ հղում անելով լրագրող Քայլ Բյուքենենին։
«Նախքան Twitter-ը կդադարի գործել, ես ձեզ կասեմ, թե ինչ եմ լսել Բեյոնսեի 3 մասից բաղկացած «Renaissance» նախագծի մյուս 2 գործողությունների մասին: Երկրորդն ակուստիկ ալբոմ է, իսկ երրորդը՝ համագործակցություն Jay-Z-ի հետ»,- գրել է Բյուքենենը:
Սա երաժիշտների առաջին համագործակցությունը չի լինի։ 2018 թվականին ամուսնական զույգը թողարկել էր «Everything Is Love» ալբոմը։ Քննադատները դրական էին գնահատել թողարկումը, սկավառակը հայտնվել էր ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականում։
Բեյոնսեի եռերգության առաջին ալբոմի պրեմիերան կայացել է 2022 թվականի հուլիսին։ Ալբոմը ներառում է ստեղծագործություններ Դրեյքի, Skrillex-ի և Գրեյս Ջոնսի հետ։
showbiz.am