Մեծ Բրիտանիայի վարչապետը հույս է հայտնել, որ մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր

Մեծ Բրիտանիայի վարչապետը հույս է հայտնել, որ մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր

Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված նամակում հույս է հայտնել, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։

«Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն կա։ Կարևոր իրադարձություն կլիներ՝ հասնել դրան մինչև COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանս)»,- նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետի նամակում։