Ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Ըստ Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, դոկտոր Ջուլիան Դե Սիլվանի՝ բրիտանացի դերասան Ռեջ-Ժան Փեյջին  աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է։ Նա ընդգծել է, որ «Բրիջերթոնները» սերիալի աստղի դեմքի համամասնությունները 93,65%-ով մոտ են կատարյալին՝ ոսկե հարաբերակցության կանոնի համաձայն, հայտնում է Metro-ն։

Դերասանըլ հաղթել է իր դասական գեղեցիկ դեմքով եւ շքեղ շագանակագույն աչքերով: Գովեստի է արժանացել նաեւ նրա շուրթերի կատարյալ ձեւը։ Այնուամենայնիվ, դեմքի միակ մասը, որը մի փոքր ավելի ցածր գնահատական ​​է ստացել եղել է քիթը, - հայտարարել է Դե Սիլվան:

Երկրորդ տեղը, ըստ բժշկի, զբաղեցրել է ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը (93,53), իսկ երրորդը՝ ամերիկացի արտիստ Մայքլ Բի Ջորդանը (93,46):