Հասկանալի չի՝ մենք դատախազին թելադրում ենք, թե դատախազից վախում ենք․ պետք ա կողմնորոշվել․ Գաբրիելյան
Ինչ մեղքս թաքցնեմ, մեր ընդդիմադիր գործընկերները, իրականում, ճիշտ բաներ էլ են ասում, բայց մի խնդիր կա՝ երբ տրվում են էմոցիաներին, երբ անում են քաղաքական շահարկումներ և որոշակի անձնավորված վերաբերմուք են ցուցաբերում։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
«Պարոն Մանուկյանը խոսում է մարդկանց ազատությունից զրկելու մասին, որի հետ ես որոշակիորեն համաձայն եմ, որովհետև ես էլ եմ խնդիրներ տեսնում։ Բայց երբ ասում է՝ Արման Թաթոյան, հիմա շատ սխալ կլինի, որ ես անձնավորված խոսեմ, բայց ասեմ, որ նա, խոսելով Արման Թաթոյանի մասին, խոսում է մի մարդու մասին, որն իր հանրային պաշտոնը, օգտվելով երկրում տիրող իրավիճակից, օգտագործել է սեփական ապագա քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Երկրորդը՝ Արման Թաթոյանը միակն է, որ մինչև վերջ պաշտոնավարել է ՄԻՊ պոշտոնում: Բա, եթե տենց խնդիրներ կային, սկզբունքային մարդ էր, խոչընդոտում էին իր աշխատանքը, թող հրաժարվեր իր պաշտոնից և ասեր՝ մեր երկրում նման իրավիճակ է և ես մտնում եմ քաղաքականույթյուն ու պայքարում եմ այս իշխանության դեմ»,-ասաց Գաբրիելյանը։
ՔՊ-ական պատգամավորը նաև հիշեցրեց, որ Արման Թաթոյանը հենց իրեն է հրապարակային մեղադրել այն բանի մեջ, թե վերջինս տուն-ինտերտանից ավտոբուսներով «հոգեկան հիվանդներ է հանրահավաքի տարել»։
«Մի բան չհասկացա իրականում. մեկդ հելնում, ասում եք՝ մենք դատախազի վրա ճնշումներ ենք գործադրում, հետո հելնում ասում եք՝ վախում ենք, շատ լավ է, որ դատախազությունից քաղաքացիները վախում են, բայց կոնտրաստ կա, հասկանալի չի՝ մենք դատախազին թելադրում ենք, թե դատախազից վախում ենք»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում