Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված․ միջնորդությունը մերժվեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր տեղի է ունենում Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ:
Դատավորը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ:
Վերադառնալով՝ դատարանը հրապարակել է վճիռը. Միջնորդությունը մերժվեց, Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված: