Հովիկ Աղազարյանը ներկայացրեց, թե ինչու են դադարեցնում Թովմասյանի լիազորությունները
Հովիկ Աղազարյանը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը։
Որոշման նախագծի հիմնավորումը, ըստ Աղազարյանի, այն է, որ Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին, այսպիսով՝ չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները։
«Հարկ է նշել, որ Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում իր իսկ նախագահած հանձնաժողովի նիստերի ընթացքում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք, իր անգործությամբ ազդելով դրանց կրկնությանը։ Տարբեր դրվագներում Թագուհի Թովմասյանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդուն որպես բարձրագույն արժեք անօտարելի արժանապատվությունը, այն ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններից։ Ասածս փաստող մի շարք տեսանյութեր առկա են հրապարակային աղբյուրներում»,-նշեց Աղազարյանը։
Աղազարյանի խոսքով՝ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ՔՊ-ն թեկնածու չի առաջադրի։
Մանրամասները՝ տեսանյութում