8 և ավել ժամ գազ չի լինի

8 և ավել ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի, Համբարձումյան, Չերկասի, Գրիբոյեդովի, Ռուսթավի փողոցների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն՝ Լագեր թաղամասի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 22–50 (զույգ համարների), Կամոյի, Սայաթ-Նովայի, Հակոբյան, Արաբկիր փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արդա թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի թիվ 20, 22, 24 բազմաբնակարան շենքերի, Ազատամարտիկների փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5 նրբանցքների, Ազատամարտիկների փողոցի, Նոր Արեշ թաղամասի թիվ 22, 24, 26 փողոցների (մասնակի) առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: