Վահան Քերոբյանը «Վերին Լարս» անցակետում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հետ

Վահան Քերոբյանը «Վերին Լարս» անցակետում  հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հետ

2022թ.-ի հունիսի 11-ին «Վերին Լարս» անցակետում  տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: 

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային  թողունակությունն կմեծանա  6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։