ՀՀ-ի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրն է վավերացվել

ՀՀ-ի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրն է վավերացվել

Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում։ Այն նպատակ ունի բացառել եկամուտների կրկնակի հարկումը և ստեղծել կանխատեսելի ու կայուն հարկային միջավայր կողմերի գործարարների համար։ Փաստաթուղթը սահմանում է շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը, ինչպես նաև ներդնում է կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և վեճերի լուծման մեխանիզմներ։

Համաձայնագրին կողմ է քվեարկել 96 պատգամավոր։ Մեկը ձեռնպահ է մնացել։