Գոռ Ազիզյանը՝ ԵԱ արծաթե մեդալակիր

Գոռ Ազիզյանը՝  ԵԱ արծաթե մեդալակիր

Բռնցքամարտիկ Գոռ Ազիզյանը Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը՝ վիճելի մրցավարության արդյունքում: 

57 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիր դարձավ Բուլղարիան ներկայացնող Կոնստանտին Յորդանո Կոստովը, որը մրցավարների որոշմամբ 4:0 հաշվով պարտության էր մատնել Հայաստանի ներկայացուցիչին:

Գոռ Ազիզյանն ու նրա մարզիչները համաձայն չեն մրցավարների որոշման հետ, բայց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բողոքարկման հնարավորություն չկա, ուստի մեր մարզիկը կբավարարվի արծաթե մեդալով։