Ցրվենա Զվեզդան առաջին խաղում ջախջախեց Փյունիկին

Ցրվենա Զվեզդան առաջին խաղում ջախջախեց Փյունիկին

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 0։5 հաշվով պարտվեց «Ցրվենա Զվեզդային»։

«Ռայկո Միտիչի» անվան ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնը 3 գոլ խփեց առաջին կեսում։  29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ցրվենա Զվեզդայի» կիսապաշտպան Օսման Բուկարին։ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ սերբական թիմի ֆուտբոլիստ Կինգս Կանգվան։ 44-րդ րոպեին Բուկարին հաշիվը դարձրեց 3։0՝ դառնալով դուբլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսի միջնամասում Սերբիան ներկայացնող թիմը ևս երկու գոլ խփեց։ 70-րդ րոպեին Բուկարին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ 8 րոպե անց Ստեֆան Միտրովիչը հաշիվը դարձրեց 5։0։

Հանդիպման 90-րդ րոպեին տանտերերի պաշտպան Միլան Ռոդիչը վայրկյանների տարբերությամբ 2 դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։

«Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին՝ Երևանում։