«Ստամոքսային տրակտի խնդիրների և շաքարախտի համար». բժիշկն ասել է, թե երբ չեք կարող ձմերուկ ուտել

«Ստամոքսային տրակտի խնդիրների և շաքարախտի համար». բժիշկն ասել է, թե երբ չեք կարող ձմերուկ ուտել

 

Բժիշկ Վերա Սերեժինան բացատրել է, թե առողջական որ խնդիրների դեպքում է ձմերուկը հակացուցված. Բժիշկ Սերեժինան  հիշեցրել է, որ ձմերուկն ու սեխը իրենց միջուկում շաքարի մեծ պարունակություն ունեն. դրանք ուտելը խթանում է մեծ քանակությամբ ինսուլինի արտազատումը: Այդ պատճառով դրանք կարող են հակացուցված լինել գիրության և շաքարախտի դեպքում։

Շաքարային դիաբետով հիվանդները պետք է անպայման խորհրդակցեն բժշկի հետ, թե արդյոք կարո՞ղ են ձմերուկը ներառել իրենց սննդակարգում, ընդգծել է փորձագետը։

 

«Բացի այդ, ձմերուկն ու սեխը խորհուրդ չի տրվում ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպիսիք են սուր պանկրեատիտը, ենթաստամոքսային գեղձի ծանր հիվանդություններ, գազեր և փորլուծություն»,-նշել է բժիշկը։ Սերեժինան հավելել է, որ ձմերուկն ու սեխը միզամուղ ազդեցություն ունեն, այդ իսկ պատճառով դրանց օգտագործումը կարող է անցանկալի լինել, եթե դուք խնդիրներ ունեք միզուղիների հետ, օրինակ՝ առկա քարերի, երիկամների խանգարումների, էնուրեզի, միզուղիների անզսպության դեպքում։

Լավ կլինի ձեր բժշկի հետ քննարկել ձմերուկը վայելելու հնարավորությունը, եթե ունեք շագանակագեղձի ադենոմա, ինչպես նաև եթե ունեք սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա):