Ադրբեջանական ուղեղի լվացման տակ է․ Արտակ Բեգլարյանի կոշտ պատասխանը` Տոյվո Կլաարին

Ադրբեջանական ուղեղի լվացման տակ է․ Արտակ Բեգլարյանի կոշտ պատասխանը` Տոյվո Կլաարին

Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմաբ սկսել է խորանալ ադրբեջանական հանցագործություններին նրա արձագանքների պատճառով։

Այս մասին «Թվիթթեր»-ի իր էջում, ի պատասխան Կլաարի ադրբեջանական ագրեսիայի մասին հայտարարություններին, գրել է ԱՀ նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»,- գրել է նա։