Անթալիա մեկնող EasyJet ինքնաթիռում հարբած ֆուտբոլասերը վիճաբանություն է սկսել (տեսանյութ)

Անթալիա մեկնող EasyJet ինքնաթիռում հարբած ֆուտբոլասերը վիճաբանություն է սկսել (տեսանյութ)

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Մեծ Բրիտանիայի Էդինբուրգ քաղաքից Անթալիա չվերթում։ Ականատեսները պատմել են, որ թռիչքի ժամանակ «Սելթիկի» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկով տղամարդը մի շիշ օղի է խմել, իսկ հետո սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել։ Նա բղավել է, հրաժարվել է բորտուղեկցորդուհուն ալկոհոլը տալ և չի արձագանքել հանգստանալու խնդրանքներին։

Երբ սպորտային թիմի մեկ այլ երկրպագու ասել է տղային, որ նա խայտառակում է «Սելթիկին», նա զայրացել է, սկսել բռունցքները թափահարել և ծեծի ենթարկեց մի քանի ուղևորների և ոստիկանի համազգեստով տղամարդու: Այս ամենը տեղի է ունեցել վախեցած երեխաների աչքի առաջ։

Արդյունքում, ճանապարհորդը ձերբակալվել է Թուրքիա ժամանելուն պես և դուրս է բերվել ինքնաթիռից։

Տեսանյութն՝ այստեղ