Արտակարգ դրություն է հայտարարվել

Արտակարգ դրություն է հայտարարվել

Ֆրանսիայի 78 դեպարտամենտներում արտակարգ ռեժիմ է մտցվել ջրի օգտագործման սահմանափակումների և երաշտի պատճառով, ասվում է երկրի շրջակա միջավայրի փոխակերպումների նախարարության տվյալների համաձայն։

Ավելի վաղ Ֆրանսիայի 93 դեպարտամենտներում երաշտի պատճառով ջրի օգտագործման սահմանափակումներ էին մտցվել:

Նախարարության տվյալների համաձայն՝ դրանցից 78-ում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ շրջաններում ջուրը թույլատրվում է օգտագործել միայն խմելու, բժշկական նպատակներով, քաղաքացիական անվտանգության և սանիտարական նպատակներով։

Չի թույլատրվում ջրի օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև արգելվում է մեքենաները լվանալը և մասնավոր լողավազանները ջրով լցնելը։