Բժշկական օգնություն ցուցաբերելու համար հատկացրել ենք 9 միլիարդ 150 միլիոն դրամ. Ավանեսյան

Բժշկական օգնություն ցուցաբերելու համար հատկացրել ենք 9 միլիարդ 150 միլիոն դրամ. Ավանեսյան

2019թ-ին մենք բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն ցուցաբերելու համար հատկացրել ենք 9 միլիարդ 150 միլիոն դրամ, 2024թ-ին պատրաստվում ենք հատկացնել մոտ 3 անգամ ավելի՝ մոտ 26 միլիարդ դրամ: Մի կողմից՝ լավ է, որ այսքան ավելացնում ենք այդ թիվը, մյուս կողմից՝ մենք խրախուսում ենք աշխատելը, որովհետև 75․000 դրամ աշխատող մարդը գնում է և անում է 2 միլիոն դրամ արժողությամբ վիրահատություն, երբ չաշխատող մարդը անում է այդ վիրահատությունն անվճար։ Այս հարցը ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հնչեցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

«Առողջապահության նախարարությունը շահառուների խմբի ձևավորմանը, թե ովքեր են այդ խմբի մեջ մտնում, այդ քաղաքականությունը մեր հատվածը չի։ Ապահովագրական համակարգի մեջ մենք վերանայել ենք որոշ հարցեր, օրինակ, երբ անձը չունի առողջական խնդիրներ, բայց ներառված է այդ խմբերի մեջ, ապա ապահովագրական փաթեթը կստանա որոշակի ժամկետով, ինչից հետո, աշխատանքի չանցնելու պարագայում, պետք է նրա առողջապահական ապահովագրական փաթեթը կասեցվի»,- պատասխանեց Ավանեսյանը։