FTX Road to Miami. Սամուել Սեւյանի եւ Լեւոն Արոնյանի արդյունքները

FTX Road to Miami. Սամուել Սեւյանի եւ Լեւոն Արոնյանի արդյունքները

ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Սամուել Սեւյանն ու Լեւոն Արոնյանը մեկնարկել են արագ խաղի FTX Road to Miami օնլայն մրցաշարում, որը Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է։

Առաջին օրն անցկացվել է չորս տուր։ Սամուել Սեւյանը հաղթել է չինացի Յու Վենյունին, ամերիկացի Ջեֆրի Սյոնին, ոչ ոքի խաղացել Էրիգաիսի Արջունի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Նա 8 միավորով 2-5-րդ տեղերը բաժանում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, չինացի Յի Վեյի եւ լեհ Յան Կշիշտոֆ-Դուդայի հետ։ Առաջատարը Ջեֆրի Սյոն է՝ 9 միավոր։

Լեւոն Արոնյանը 4 միավորով 9-րդն է։ Նա հաղթել է Յու Վենյունին, ոչ ոքի խաղացել Գիրիի հետ, պարտվել Մամեդյարովին ու Արջունին։

Հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Նախնական փուլի 15 տուրի արդյունքում 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։