Պարոն քաղաքապետ, ոչ մի ձև դեմը չենք կարում առնենք․ Արամ Ազատյանը բողոքում է քաղաքացուց
Երևանում քաղաքապետարանում ընթանում է այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեց նաև համայնքային հողի վրա ապօրինի շինարարություն իրականացնող քաղաքացիներից մեկի խնդիրը, որի ապամոնտաժումը դժվարություններ է ստեղծել։
Ներկայացնում ենք այս հարցի շուրջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի երկխոսությունը՝ իր ողջ հմայքով։
-Մենք Կորեայի ձորում խնդիր ենք ունեցել, շինաղբ են տարել թափել, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար տեղյակ ե՞ք:
-Տեղյակ եմ, պարոն քաղաքապետ։
-Ո՞ր կազմակերպությունն է։
-Կազմակերպություն չէ, քաղաքացի է, որն արդեն երրորդ անգամ նույն գործողությունն անում է։
-Որտեղի՞ց է տանում։
-Ուղղակի ապօրինի շինություն է անում, նույն օրը նույն վայրկյանին քանդվել է, նույն գործողությունն անում է՝ նորից քանդում ենք։
-Տեսախցիկ դնենք, որ հնարավորություն ունենանք վերահսկելու։
-Պարոն քաղաքապետ, էսի էդ հարցը չի։ Էստեղ ոչ թե բերում են շինաղբ են լցնում, ինքը ուղղակի համայնքի հողի վրա տուն է սարքում, երկու անգամ իր տունը քանդվել է, որից մեկը եղել մի քանի օր առաջ։
-Դե ուրեմն լավ չեք քանդել, եթե նորից կառուցում է։
-Պարոն քաղաքապետ, քանդում ենք, սարքում է, երեք ախպեր են, մի ախպերը հոգեկան խնդիրների մեջ է... պարոն քաղաքապետ, ոչ մի ձև դեմը չենք կարում առնենք։
-Համագործակցում ե՞ք ոստիկանության հետ։
-Այո՛:
-Շատ բարի, մի հատ առանձին կքննարկենք, հասկանանք։
Մանրամասները՝ տեսանյութում: