Մեքենա վարելու կանոնները խախտելու համար հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հուլիսի 8-ի ժամը 22.50-ին Երևան քաղաքի Չեխովի փողոցում հայտնաբերել և Աշտարակի բաժին են ներկայացրել 33-ամյա Գևորգ Ն.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: