Փաշինյանի վերջին ելույթը Արցախի ու Հայաստանի մահախոսականն էր․ Արթուր Վանեցյան

Իմ անձնական որոշմամբ եկել եմ Ազատության հրապարակ և հայտարարել եմ, որ իրականացնելու եմ անժամկետ բողոքի ակցիա մեկ նպատակի՝ մեր մեծ հայրենիքի անվտանգության համար։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ինքը պայքարելու է, որ վերջ դրվի այս ամոթալի ժամանակահատվածին, որը բերել է այս իշխանությունը։

«Մենք լսել ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը լսել է նաև միջազգային հանրությունը։ Եվ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հետևանք կարող է դա ունենալ։ Այդ ելույթը շատ որակումներ է ստացել, դրա մասին ասվել է, որ դա Հայաստանի ու Արցախի մահախոսականն է, դա Երրորդ Հանրապետության վերջին ելույթն է։ Եվ հիմա ժամանակ չկա, պետք է անհապաղ գործել»,- ասաց Արթուր Վանեցյանը։