Samsung-ին դատի են տվել տեխնոլոգիաներ գողանալու համար

Պատենտների լիցենզավորման K. Mirza LLC ընկերությունը հայց է ներկայացրել Samsung-ի դեմ, տեղեկացրել է Android Central պորտալը։ Հայտարարությունում նշվել է, որ կորեական տեխնոլոգիական հսկան գողացել է կուտակչի մնացորդային ժամանակը որոշելու գործառույթը։
Հայցում, որը ներկայացվել է մայիսի 20-ին, նշվել է, որ Android օպերացիոն համակարգում տեղակայված գործառույթը ստեղծվել է հոլանդական Nederlandse Organisatie voor Toegepast Natuurwetenschappelijk Onderzoek (TNO) հետազոտական ինստիտուտի կողմից։
Կանխատեսումը հիմնվում է այն ալգորիթմերի վրա, որոնք վերլուծում են օգտատիրոջ վարքը։ Մնացած լիցքի գնահատականը օգտատիրոջ վարքի վերլուծության հիման վրա ավելի ճիշտ արդյունք է տալիս, քան թեստերի վրա հիմնված կանխատեսումները սարքերի ստեղծման ժամանակ, նշվել է հայցը ներկայացնողի հայտարարությունում։
Բայց Samsung-ից բացի կուտակչի աշխատանքի վերլուծության տեխնոլոգիան օգտագործվում է նաեւ Xiaomi սարքերում ու Google Pixel-ի սմարթֆոններում։ Հայցում նշվել է, որ այն ուղղված է այն սարքերի դեմ, որոնք օգտագործում են Android-ի ավելի վաղ տարբերակները։ Այսպիսով, Android նոր տարբերակներն օգտագործող գաջեթների հանդեպ K. Mirza LLC-ն պահանջ չունի։