Ինձ համար զարմանալի չէ, որ մեղադրական վճիռ եղավ․ այս իշխանությունն իր որդեգրած գիծը շարունակում է

Ինձ համար անակնկալ չէր, որ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի նկատմամբ մեղադրական վճիռ պետք է կայացվեր։ Այդ մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունն իր որդեգրած գիծը շարունակում է։

«Արդարադատության համակարգը լրիվ իրենց հսկողության տակ է, ու իրենք մինչև վերջ հետևողական գնում են, որ հանկարծ այնպես չլինի, որ այդ մարդն արդարացվի։ Էսօր կայացվեց որոշում, ու էն ամենն, ինչ կատարվում է այսօր դատական համակարգում՝ վերևից ներքև, այս իշխանության կողմից վարվող քաղաքականությունն է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։