Մենք մաս-մաս կորցնում ենք մեր ինքնությունն ու ինքնասիրությունը․ Սերժ Սրապիոնյան
Այն ամենը, ինչ կատարվում է այսօր մեզ հետ, երբ փակուղի ենք մտել՝ տնտեսական, քաղաքական, բարոյական, կրթական, մշակութային, կյանքի բոլոր ոլորտներում, սկսվել է 5 տարի առաջ և համառորեն տևում է մինչև այսօր։ Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Մենք արդեն կանգնած ենք ոչ միայն պետականությունը կորցնելու վտանգի առաջ, այլ մենք մաս-մաս կորցնում ենք մեր պետականությունը, մեր երկիրը, մեր ինքնությունն ու ինքնասիրությունը, որովհետև դրսի թշնամուն համառորեն ու գիտակցված կամ անգիտակցաբար աջակցում են ներկայիս իշխանությունները»,-ասաց նա։
Սրապիոնյանի խոսքով՝ իրենց ստեղծած «Միասին» շարժումը նպատակ ունի միասնաբար պայքարել՝ առանց որևէ այլ ուժի։
«Մենք գիտակցում էինք, որ այսօր չի հավաքվելու այն մասան, որը մենք սպասում ենք հետագայում, մենք իրազեկման միջոցառում ենք իրականացնում մեր քաղաքացիների համար, նաև ԱԺ-ում նստած օրենքներ ընդունողների համար»,-նշեց գրականագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։