36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել. մանրամասներ

36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել. մանրամասներ

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հունիսի 28-ին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։
Տղամարդը հայտել է, որ այն մարիխուանա է, ձեռք է բերել անձնական օգտագործման համար։

36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։