ԿՄԽԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողներին

ԿՄԽԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։

Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել»,- նշեց նա:

Բայց և այնպես, Ամատունին նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապի մեջ են ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ, նրանց հետ հեռախոսազրույց արդեն իսկ տեղի է ունեցել

Նարե Գնունի