Ի՞նչ կլինի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ․ Մոսկվան արձագանքել է

Ի՞նչ կլինի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ․ Մոսկվան արձագանքել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալու հարցը։ Ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ Երեւանից որեւէ ազդանշան չկա ռուսական ռազմակայանի Հայաստանից դուրսբերման վերաբերյալ։

«Կրկին այդ առումով ազդանշաններ չեղան։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական սահմանապահ կետերի դուրսբերման մասին հայտարարությունները։

Հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակում 2021 թվականին Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ռուսական սահմանապահ կետեր են տեղադրվել։