Մեքենաներին տուրիստական գովազդների տեղադրումը կարող է բերել մեքենայի առգրավմանը․ փոխքաղաքապետ

Մեքենաները, որոնք տուրիստական գովազդներով կանգնած են քաղաքի փողոցներում, խցանում են առաջացնում։ Այդ խնդիրը կա, դա և էստետիկ տեսքի խնդիր է, բացի այդ՝ թղթի կամ ստվարաթղթի գովազդը արգելվում է։ Մենք նախագիծ ենք մշակում, որ երկրորդ անգամ այդ գովազդները փակցվելուց հետո համայնքը կարողանա այդ նյութը առգրավել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եթե կարմիր գծերի վրա կայանումն օգտագործվում է տնտեսական գործունեություն իրականացնելու համար, ապա պետք է այդ վճարը լինի ավելի բարձր սովորական կայանատեղիի գնից։  

«Իսկ եթե այս միջամտությունները արդյունք չտան, պետք է մտածել մեքենայի այլ տարածք տեղափոխելուշ կամ որոշ դեպքերում կարող է հասնել մեքենայի առգրավմանը»,- ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում