Արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին շնորհավորեց կանանց միամսյակը՝ նշելով, որ մարտի ութը ոչ թե ծաղիկ նվիրելու, այլ՝ կանանց իրավունքների պաշտպանության օր է։ 

Նա հատուկ դիմեց արցախցի կանանց, որոնք 100 օր ապրում են շրջափակման մեջ։ 

«Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձում է Արցախում վախի մթնոլորտ ստեղծել, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության նկատմամբ։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նշեց պատգամավորը։ 

Կյուրեղյանը նաաև դիմեց կանանց.

«Սիրելի՛ կանայք, դուք հիմա պայքարում եք հենց այդ իրավունքի համար։ Այսօր դուք տեսաք, որ ՀՀ իշխանությունները խուսափում են նույնիսկ Արցախի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործել, էլ ուր մնաց խոսել արցախահայության ինքնորոշման իրավունքից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։