«Բարսելոնան» Barça Studios-ի 24,5 տոկոսը վաճառել է 100 միլիոն եվրոյով

«Բարսելոնան» Barça Studios-ի 24,5 տոկոսը վաճառել է 100 միլիոն եվրոյով

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» պաշտոնապես հայտնել է Barça Studios-ի 24,5 տոկոսը socios.com ընկերությանը 100 միլիո եվրոյով վաճառելու մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնայի» անդամների գլխավոր ասամբլեան գործարքին հավանություն է տվել անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած նիստում։

Ավելի վաղ «Բարսելոնան» 267 միլիոն եվրոյով վաճառել էր Լա Լիգայում իր հանդիպումների հեռարձակման իրավունքի 10 տոկոսը, հետագայում եւս 15 տոկոս վաճառել էր 315 միլիոն եվրոյով։