Սերգեյ Շոյգուն զրուցել է թուրք գործընկերոջ հետ

Սերգեյ Շոյգուն զրուցել է թուրք գործընկերոջ հետ

Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։

Հիմնական ուշադրությունը դարձվել է Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակմանը և գնահատականներին։

Ռազմական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկել են Սեւ ծովում նավարկության անվտանգության հարցերը՝ կապված Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման խնդրի լուծման հետ։

Նշվել է Սիրիայում սերտ համագործակցության շարունակման կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանում երկարաժամկետ կայունության պահպանմանը։