Խաղաղ բնակչությանը տարհանելուց հետո Իսրայելը Գազայում ռազմական խոշոր գործողություն կսկսի

Իսրայելը խոշոր ռազմական գործողություններ կսկսի Գազայում խաղաղ բնակչության տարհանումը ստուգելուց հետո։ Հենց իրավիճակը ձեռնտու լինի ռազմական գործողությունների համար, դրանք կսկսվեն։ Գրել է CNN-ը՝ վկայակոչելով բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսին։
«Մենք պետք է տեսնենք, թե որքան խաղաղ բնակիչ է մնացել այդ տարածքում: Եվ հասկանալ, թե նրանցից քանիսին է ՀԱՄԱՍ-ը խանգարել տարհանվել։ Եվ հենց տեսնենք, որ իրավիճակն ընդունելի է խոշոր ռազմական գործողությունների համար, այն ժամանակ դրանք կսկսվեն»,- ասել է Կոնկրիկուսը։
Իսրայելն ավելի վաղ կոչն էր արել 1 միլիոն պաղեստինցիների տարհանել հարավ: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը փախստականներին 6 ժամ էր տվել տեղափոխվելու համար և հարձակվել նրանց վրա։ Հարձակման հետեւանքով զոհվել էր մոտ 70 մարդ, վիրավորվել՝ 200-ը։