Նեանդերթալցին ուներ զարգացած ինտելեկտ, ինչպես Հոմո սապիենսը․ գիտնականների բացահայտումը

Գիտնականների միջազգային թիմը՝ Լիսաբոնի համալսարանի մասնագետների գլխավորությամբ, ապացուցել է, որ նեանդերթալացիները գիտեին, թե ինչպես ըստ անհրաժեշտության կրակ վառել, ինչը նրանց կենսակերպի կենտրոնական էլեմենտն է եղել։
PLOS One ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարդկային այս տեսակն ուներ զարգացած ինտելեկտ, ինչպես Հոմո սապիենսը:
Հնագետները վերլուծել են Gruta de Oliveira քարանձավի միջին պալեոլիթյան հնավայրի պեղումների արդյունքները, որտեղ հայտնաբերվել են օջախների հետքեր։ Ենթադրվում է, որ նեանդերթալցիներն այս վայրում բնակվել են 100-ից 70 հազար տարի առաջ:
Մոտ 30 քառակուսի մետր և 6 մետր խորության պեղումների տարածքում հնագետները հայտնաբերել են շուրջ 10 օջախ՝ շերտագրական տարբեր մակարդակներում։ Որպես օջախ ծառայող շրջանաձև կառույցները լցված են եղել ածխացած ոսկորներով, այրված փայտով և մոխիրով։ Հատակի ժայռային գոյացությունների վրա նույնպես կրակի հետքեր են եղել, ինչը ցույց է տալիս, որ կառույցներն իր սկզբնական դիրքում են եղել։
Ոսկորները պատկանել են այնպիսի կենդանիների, ինչպիսիք են այծերը, եղջերուները, ձիերը, եղջյուրները, ռնգեղջյուրները և կրիաները:
Այսպիսով, նեանդերթալցիներն ուտում էին տարբեր բաներ, բայց դրանք եփելու համար կրակ էին օգտագործում: Անհայտ է մնում, թե ինչ մեթոդով են նրանք խարույկ վառել։