Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք տեղի կունենա

Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք տեղի կունենա

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։

Սաղաթելյանի փոխանցմամբ՝ մինչ այդ քաղաքում կշարունակվեն անհնազանդության ակցիաները։

Հիշեցնենք, որ մի քանի օր է, Երևանի տարբեր տարածքներում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ։