Դատապարտող հայտարարություններ չկան միջազգային կառույցներից ․ Ավանեսյան
Բոլոր գերատեսչությունները անում են հնարավորինս՝ բոլոր խողովակներով աշխատելու, որպեսզի այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի և վերականգնվի Արցախից Հայաստան մարդկանց, հումանիտար տեղաշարժը։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Փորձում ենք տեղի միջոցները համակարգված ձևով օգտագործել։ Ամեն շաբաթ իրավիճակը ներկայացնում ենք միջազգային կառույցներին, այս պահին դատապարտող հայտարարություններ չկան, բայց մենք ունենք դատարանի որոշում, որը հստակ է և կատարման ենթակա»,-ասաց նա և ընդգծեց, որ Արցախում հիվանդներ կան , որոնց հրատապ բուժումը կարող է իրականացվել միայն Հայաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում