Արտադպրոցական հաստատությունների ուսուցիչները կստանան հավելավճար՝ ֆիքսված գումարով․ ԿԳՄՍ նախարար
Արտադպրոցական կրթության ոլորտում կարիք ունենք էական փոփոխություններ անելու, մասնավորապես՝ ոլորտում ներդնելու մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նախատեսում ենք, որ մանկավարժներն ու մարզիկները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար»,-ասաց Անդրեասյանը՝ անդրադարձ կատարելով նաև ոլորտի խնդիրներին։
Նրա խոսքով, արտադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային են, որտեղ վարձատրությունը խիստ տարբերվում է համայնքից համայնք, ուստի նախատեսվում է, որ պետական քաղաքականության միջոցով ավելի համահարթ մոտեցման տարվեն վարձատրության այս տարբերություննները, հետևաբար՝ պլանավորվում է, որ հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով։
Արտադպրոցական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս Խոհրդային ժամանակահատվածում։ Այս պահին ՀՀ-ում կա երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը Երևանում, 190-ը՝ մարզերում, որտեղ սովորում են 50 հազար երեխաներ։
Մանրամասները՝ տեսանյութում։