Զուրաբիշվիլին արևմտամետ ընդդիմության հետ փաստացի մասնակցում է Վրաստանում անկարգությունների կազմակերպմանը. Պապուաշվիլի

Նախագահ Զուրաբիշվիլին արևմտամետ ընդդիմության հետ փաստացի մասնակցում է Վրաստանում անկարգությունների կազմակերպմանը. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Ընդդիմադիր երեք կուսակցություններ, որոնք հրաժարվել են պատգամավորական մանդատներից, հայտարարել են, որ այսօր երեկոյան հանրահավաք կանցկացնեն։ Երկրի նախագահը Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ անհնազանդության ակցիաների: