Չելսին հետաքրքրված չէ Դիբալայով

Չելսին հետաքրքրված չէ Դիբալայով

Հարձակվող Պաուլո Դիբալան չի տեղափոխվի «Չելսի».

Ինչպես հայտնում է բրիտանական մամուլը,  28-ամյա արգենտինացու ծառայություններն առաջարկվել են լոնդոնյան ակումբին նախորդ շաբաթ, սակայն «Չելսին» Դիբալայի նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել։

Ավելի վաղ Ինտերը հաստատել էր, որ ակումբը դիտարկում է Դիբալայի տրանսֆերը։

Պաուլոն հունիսին հեռացավ Յուվենտուսից՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։